Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղեկություններ ունի գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ ծրագրված պետական ​​հեղաշրջման մասին։ Նրա խոսքով՝ ապստամբությունը նախատեսված է դեկտեմբերի 1-ին։

«Ես տեղեկություն ստացա, որ դեկտեմբերի առաջին օրը մեր երկրում պետական ​​հեղաշրջում է լինելու։ Մենք ոչ միայն հետախուզական տեղեկատվություն ունենք, մենք նույնիսկ ձայնային տեղեկատվություն ունենք, որտեղ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկում են Ռինատ Ախմետովի մասնակցությունը Ուկրաինայում հեղաշրջմանը, որ կհավաքվի մեկ միլիարդ դոլար և այլն»,- նշել է Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ։

697