Վենեսուելայի ընտրություններում ԵՄ առաքելության անդամները դիտորդներ չեն եղել, նրանք ազատորեն շրջել են երկրում և լրտեսել սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքը։ Այս կարծիքը հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ։
«Եվրամիության լրտեսական պատվիրակությունը չգտավ ընտրական համակարգը քննադատելու տարրեր։ Նրանք միջազգային դիտորդներ չէին, նրանք ազատ շրջում էին երկրով մեկ՝ լրտեսելով սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքը»,- նշել է նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ Վենեսուելայի իշխանությունները 22 տարվա մեջ առաջին անգամ բախվում են միջազգային դիտորդների նման ակտիվության։
«Նրանք  խախտումներ էին փնտրում, որպեսզի ուռճացնեին դրանք և փորձեին արատավորել Վենեսուելան, ինչը «Եվրամիությունը չկարողացավ»,- հավելել է Մադուրոն։

141