Կասեցվել է ապօրինի ջրառը, նշանակվել վարչական տուգանք. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝ 270873 խմ ջրաքանակով։
Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857 ՀՀ դրամ:
Նաև նշանակվել է 300000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորն օգտագործելու գործողությունը կասեցվել է։
30 Նոյեմբեր, 2021 21:20
460
COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ
21 Հոկտեմբեր, 2026 16:35
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ
20 Հոկտեմբեր, 2026 16:27
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ ԲԸՏՄ-ն նյութերն ուղարկել Է ՔԿ
19 Հոկտեմբեր, 2026 18:39