

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ:
Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է: Նա, «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, նկատեց՝ իրենց քաղաքական ուժը հաղթելու մեծ շանսեր ունի: Դրա մասին են վկայում նաև անցկացված տարբեր սոցհարցումներն ու արված մոնիթորինգները:
Գյուլնազարյանի խոսքով՝ ՔՊ ավագանու համամասնական ցուցակում ներառված են տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք, որոնք կկարողանան զբաղվել քաղաքացիներին հուզող հարցերի լուծմամբ:
Թեկնածուի հավաստմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը՝ «Ապագա կա», ինքնանպատակ չէ ընտրված: Դա արտացոլում է այն, որ քաղաքացիներն իսկապես իրենց ապագան հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ են կապում:
Մանրամասները՝ armtimes.com-ի տեսանյութում