Ռուսաստանում հրաժեշտ են տալիս Գրադսկուն:

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, գիշերը ժամը 2-ին, 72 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կասկածանքով։ Նշվում էր, որ երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին՝ կորոնավիրուսից հետո։

Ալեքսանդր Գրադսկին խորհրդային եւ ռուս երգիչ էր, երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր եւ նվագում էր երաժշտական բազմաթիվ գործիքներ։ Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաեւ մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։ Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։

Մանրամասները` Sputnik Արմենիա  տեսանյութում:

603