Անգլիացի մարզիչ Մայքլ Քերիկը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը», այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

40-ամյա մարզչի որոշման մասին հայտնի է դարձել հինգշաբթի կայացած «Մանչեսթեր Յունայթեդի»-«Արսենալ»- (3-2) հանդիպմանը:

«Ես իմ կարիերայի լավագույն տարիներն անցկացրել եմ այս հիանալի ակումբում,- ասել է Քերիկը։- Երբ ես ստորագրեցի իմ առաջին պայմանագիրը ավելի քան 15 տարի առաջ, չէի կարող պատկերացնել, որ կնվաճեմ այդքան հաղթանակներ։ Այնուամենայնիվ, երկար մտորումներից հետո ես եկա այն եզրակացության, որ այժմ լավագույն ժամանակն է ակումբը լքելու համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Ռալֆին, աշխատակիցներին, խաղացողներին և երկրպագուներին»:

 

896