Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ իր համար հպարտություն էր խաղալ Մայքլ Քերիկի գլխավորությամբ:

Ուրբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը լքել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պաշտոնը։ Մինչև 2022 թվականի ամառ ակումբը կղեկավարի գերմանացի Ռալֆ Ռանգնիկը։

«Մայքլ Քերիկը հիանալի խաղացող էր և կարող է լինել հիանալի մարզիչ: Այս տղայի համար անհնարին ոչինչ չկա: Անձամբ ես հպարտ եմ, որ խաղացել եմ նրա հետ խաղադաշտում, և որ նա մեզ գլխավորել է պահեստայինների նստարանին։ Բայց հիմա ժամանակն է ողջունել պարոն Ռալֆ Ռանգնիկին թիմի գլխավորությամբ.․․»,- Instagram-ի իր էջում գրել է Ռոնալդուն:

 

1241