Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից, հնարավոր է, մասնակցի 11 գրոսմայստեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը կայծակնային շախմատի առաջնությունները:
06 Դեկտեմբեր, 2021 15:18
752
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
21 Հունիս, 2026 10:15
Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել
21 Ապրիլ, 2026 13:08
Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները
20 Ապրիլ, 2026 11:49