Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի հետևանքով երեք մարդ Է զոհվել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Euronews-ը: Փրկարարական գործողությանը մասնակցած Կարմիր խաչի աշխատակիցները հայտնել են, որ ութ հոգուց բաղկացած խումբը դահուկով սահել է նշված մայրուղիներից դուրս և, ամենայն հավանականությամբ, բախվել ձնակույտին 2400 մետր բարձրության վրա:

Երբ փրկարարները հասել են 4 մետրանոց ձյան շերտով ծածկված տուժածներին, երկուսն արդեն մահացած են եղել, սպիտակ տարերքի երրորդ զոհը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։

Ամեն տարի, ըստ տեղական իշխանությունների, մոտ 20 դահուկորդ է զոհվում ավստրիական Ալպերում: Վերջին երկու սեզոնին մահացության դեպքերն ավելի քիչ էին՝ պայմանավորված համաճարակի պատճառով հաստատված սահմանափակումներով:

455