Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտելով Իռլանդիա կատարած այցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իռլանդական վիսկիի նկատմամբ սահմանված 10 տոկոս մաքսատուրքը կվերացվի։
ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, իր ընտանիքին պատկանող գոլֆի ակումբում անցկացվող մրցաշարի ընթացքում՝ իռլանդացի գոլֆասերների ոգևորված բազմության առջև։
Ըստ Թրամփի՝ Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը և իռլանդացի անվանի գոլֆիստ Շեյն Լոուրին այն անձանց թվում էին, որոնք խնդրել էին նրան վերացնել Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքը։
Իռլանդական վիսկիի ասոցիացիան (IWA) ողջունել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ «Ոչինչ այնպես լավ չի բնորոշում ԱՄՆ-ի և Իռլանդիայի միջև առևտրային հարաբերությունները, ինչպես իռլանդական վիսկին»,- ասել է IWA-ի տնօրեն Ուիլյամ Լավելը։