ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին տեղեկացանք Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կայքից:
Մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, այնտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել է Ստեփանակերտ:
Հումանիտար օգնության շրջանակում նախատեսված են ամանորյա խաղալիքներ՝ 5 հազար երեխայի համար, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկ, դպրոցական պարագաներ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:
07 Դեկտեմբեր, 2021 15:06
2215
Գալյանն ու ՌԴ արդարադատության նախարարը քննարկել են 2 գերատեսչության միջև կապերի ամրապնդման հարցեր
12 Նոյեմբեր, 2026 11:18
Մեկնարկել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ օրը
11 Նոյեմբեր, 2026 13:23
Արդեն չորս ժամ է՝ ընթանում են ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ բանակցությունները
10 Նոյեմբեր, 2026 16:25
Ռուս խաղաղապահները տեխնիկա բերեցին Շուշիի մոտ և փակեցին ադրբեջանցի «ակտիվիստների» տեղը
25 Ապրիլ, 2023 23:28
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ
02 Մարտ, 2023 01:22
Ռուս խաղաղապահներն ավելի քան 250 ուխտավորի ուղեկցել են Ամարաս
14 Դեկտեմբեր, 2021 14:46