Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Աբու Դաբիում ընթացող եռակողմ բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան երեք ժամ։

Պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել է տեղական ժամանակով 12:12-ին, այնուհետև կարճատև ընդմիջումից հետո շարունակվել․ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները շփվել են ռուսերենով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը։

Ինչպես գործակալությանը հայտնել է բանակցային խմբի աղբյուրը, քննարկումների հիմնական նպատակը հետկոնֆլիկտային շրջանում մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային հարցերի քննարկումն է։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորումը լինելու է լայնածավալ քննարկման ուղղություններից միայն մեկը։

238