Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ 

Երեք կողմերի միջև խորհրդակցությունները վերսկսվել են նոյեմբերի 10-ին՝ Աբու Դաբիում, շուրջ իննամսյա ընդմիջումից հետո։ Ներկայիս երկօրյա բանակցություններն անցնում են դռնփակ ձևաչափով։ Առաջին օրը դրանք տևել են չորս ու կես ժամ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մեկնաբանելով հանդիպումը, հայտարարել է, որ այն արդյունավետ է եղել, սակայն հավելել է, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

110