Համաշխարհային հանրակցությունը պետք Է միավորի ջանքերը, որպեսզի մինչեւ 2022 թվականի կեսերը հասնի բնակչության 70 տոկոսի պատվաստման եւ հաղթահարի համավարակը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել Է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

Բացի այդ, կառավարությունները պետք Է շարունակեն առողջապահության ոլորտում սոցիալական միջոցներ ձեռնարկել վիրուսի շտամներն ուսումնասիրելու ուղղությամբ: Քաղաքացիներին նա հորդորել Է դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը եւ խուսափել մարդկանց կուտակումներից: ԱՀԿ-ում նաեւ անհրաժեշտ են համարում անվտանգության ապահովման ավելի հուսալի համակարգեր ստեղծել առողջապահության բնագավառում եւ ֆինանսավորել առաջնային բուժա-սանիտարական օգնության համակարգը: Կազմակերպության տեղեկատվության համաձայն, աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվը գերազանցել Է 276 միլիոնը, մահացել Է 5,3 միլիոն մարդ:

Պատվաստումն ամենահուսալի միջոցն Է մնում կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Ռուսաստանի առողջապահության նախարարությունում նշել են, որ պատվաստում ստացածների շրջանում ախտահարվածների թիվը չի գերազանցում չորս տոկոսը: Այժմ պատվաստանյութի մեկ չափաբաժին Է ստացել ավելի քան 77,8 միլիոն պացիենտ, լիովին պատվաստվել Է 73,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

690