Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներն անդրադարձել են նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Արծարծվել են նաև միջազգային թեմաներ` ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող պայմանավորվածությունները իրավաբանորեն ձևակերպելու առաջարկները, Անդրկովկասի իրադրությունը, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման տրամադրվածությունը։

Առաջնորդներն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և հաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման պատրաստականությունը։

 

Աղբյուր՝ armeniasputnik.am

735