Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով․ Թանկյանը՝ զոհված Ռուդիկի մասին
Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն իր սոցցանցի էջերում կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի անհանգիստ իրավիճակին ու սահմանային վերջին զոհերից մեկին:
Նա հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ զոհված 3 ժամկետային զինծառայողներից մեկի լուսանկարն ու գրել.
«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է. Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:
Սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու Ալավերդի քաղաքից, ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա երիտասարդը:
«Ես գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»,-գրառել էր Ռուդիկը Ֆեյսբուքում 2021 թվականին, երբ նրան զորակոչել էին ծառայության»:
12 Հունվար, 2022 15:11
2538
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
02 Հոկտեմբեր, 2026 14:53
Քոչարյանին առնչվող վարույթի շրջանակում դատարանը Սերժ Սարգսյանի նկատմամբ սահմանել է խափանման միջոց
26 Օգոստոս, 2026 12:50
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ նրան մեղադրանք է ներկայացվել
25 Օգոստոս, 2026 14:21
Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
02 Սեպտեմբեր, 2023 21:07
Սերժ Թանկյանը կոչ է անում պատժել Ալիևին
12 Ապրիլ, 2023 16:49
Եթե չեք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել ահաբեկչական պետության դեմ, ուրեմն պետք է Հայաստանին զենք տաք․ Սերժ Թանկյան
10 Մարտ, 2023 15:30