Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 17-ի որոշմամբ՝ Էդգար Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փարվանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր Ապարանում։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Եղիազարյանն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Եղիազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
Եղիազարյանն այս պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հունիսի 7-ին։
18 Հունվար, 2022 00:59
572
Մանդատ. Էդգար Ղազարյանը ընտրություններից առաջ և հետո. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
13 Հունիս, 2026 16:35
Էդգար Մկրտչյանը հանդիպել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
27 Ապրիլ, 2026 10:43
Էդգար Ղազարյանը միացել է Տաշիր Սամոյի ակցիային․ լուսանկար
07 Ապրիլ, 2026 17:21