Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 20-ի ժամը 18:38-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին քաղաքի խոզաբուծարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:10-ին: Խոզաբուծարանի տարածքում այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

903