Լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը պատմել է Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» շոուի եթերում, թե ում հետ է, ըստ նրա տվյալների, երգիչ Գրիգորի Լեպսի սիրավեպը:

Ավելի վաղ էպատաժային հաղորդավարը Կուրշեւելում միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի երեկույթին է մասնակցել, որտեղ եղել է նաեւ Լեպսը: Հաղորդավար Իվան Ուրգանտը հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակով էր այնտեղ գտնվում վերջերս բաժանված Լեպսը։

«Նա հիմա այնքան էլ միայնակ չէ: Դու պետք է իմանաս Առաջին ալիքի խոսակցությունները, թե ում հետ է նա հանդիպում։ Արի, ես քեզ կասեմ, թե ում հետ է Լեպսը հանդիպում, իսկ դու, եթե ուզում ես, ասա բոլորին»,- ասաց Սոբչակը:

Սոբչակն ասաց Ուրգանտի ականջին, բայց խոսափողը շատ մոտ էր նրա շուրթերին, ուստի և՛ դահլիճում գտնվող հանդիսատեսը, և՛ հեռուստադիտողները լսեցին Բարանովսկայայի անունը։ Այս հատվածը շոուի վերջնական մոնտաժից հետո հանել են։

Ավելի վաղ երգչուհի Միլենա Դեյնեգան ասել էր, որ Լեպսի և նրա կնոջ՝ Աննա Շապլիկովայի 20-ամյա ամուսնությունը, որի ընթացքում երեք երեխա է ծնվել, ոչնչացրել է ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կինը՝ Յուլիա Բարանովսկայան։ Հավելենք, որ Բարանովսկայան մեծացնում է երեք երեխաների, որոնք ծնել են Արշավինից։ Նա նաև ռուսական Առաջին ալիքի հաղորդավար է:

Արմինե Մազմանյան

875