
Բրիտանական The Sun թերթը փոխել է Ռուսաստանի` Ուկրաինա «ներխուժման» մեկնարկի ամսաթվի և ճշգրիտ ժամի մասին հոդվածի վերնագիրն ու տեքստը։ Այժմ հոդվածի վերնագիրն ու ներածական պարբերությունը ձևակերպված են հետևյալ կերպ. «Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի ներխուժել Ուկրաինա՝ զանգվածային հրթիռային հարվածով և 200 հազար զինվորականներով»,- նշում է ԱՄՆ հետախուզությունը»։ Սկզբնական տարբերակում, որը հասանելի է քեշ-արխիվում, «ցանկացած ժամանակ» արտահայտության փոխարեն նշված էր «վաղը գիշերը` ժամը մեկին»։ Բացի այդ, հոդվածի սկզբնական տարբերակում ասվում էր, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ գիշերվա ժամը երեքը համարվում է «հրաման» արձակելու «ամենահավանական ժամանակը»։ Այժմ տեքստի այս հատվածում գրված է, որ գիշերն «անցավ առանց միջադեպերի»։ The Sun-ի Twitter-ի համապատասխան գրառումը մինչ այժմ պահպանում է «ներխուժման» նախնական ձևակերպումը` չորեքշաբթի, ժամը 3:00: Նմանօրինակ հոդվածով հանդես էր եկել նաև The Mirror-ը, որը դեռևս տեքստը չի փոխել։
Արամ Սիմոնյան