Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ստեղծած ճգնաժամի զոհը․ Իրանի հոգևոր առաջնորդ

«Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամեր ստեղծելու ԱՄՆ-ի քաղաքականության հետ» – այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խոմենեին։
«Եթե նրանք չեն կարողանում ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները չեն կարող աշխատել իրենց կարողությունների մաքսիմումով։ Նրանք պետք է ճգնաժամեր ստեղծեն, որպեսզի ապահովեն այդ մաֆիայի շահերը», – ասել է նա ։ «Այսօր Ուկրաինան դարձել է այդ քաղաքականության զոհը»: Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
01 Մարտ, 2022 16:46
353