
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների իշխող ուժերի և կառավարությունների միջև շատ սերտ համագործակցության պայմաններում, և այդ փաստաթղթի ստորագրումը նաև արձանագրում է երկու ժողովուրդների անցած ճանապարհն ու զարգացումները, ինչպես նաև խոսում է փոխվստահության մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայ-վրացական համաժողովում հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մեզ համար շատ կարևոր է նմանատիպ քննարկումների անցկացումը, որովհետև թվում է թե մենք հազարամյակներով շփվել ենք միմյանց հետ, բայցևայնպես միմյանցից դարձյալ սովորելու, միմյանց մասին իմանալու շատ բան կա։ Մեր հարաբերությունները զարգացման առումով այլ մակարդակի վրա են բարձրացել։ Որպես Հայաստան-Վրաստան միջպետական կառավարական հանձնաժողովի վերջին տարիների գրեթե բոլոր նիստերին մասնակցած պաշտոնյա՝ պետք է ասեմ, որ դա գալիս է փոխվստահության այն բարձր մակարդակից, որ կա այսօր երկու երկրների ղեկավարությունների ու կառավարող ուժերի միջև»,- ասել է Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ չկան այդպիսի երկրներ, որոնց ղեկավարների միջև ավելի ինտենսիվ են նաև անձնական շփումները, ինչպիսիք կան Հայաստանի ու Վրաստանի պարագայում։ Յուրաքանչյուր քննարկում տեղի է ունենում անմիջական մթնոլորտում, և քննարկվում են հնարավոր բոլոր հարցերը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: