Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ դեսպանին Վրաստանից հետ կանչելու որոշումը անընդունելի և չարդարացված քայլ է։ Այս մասին  լրագրողներին ասել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

«Այս որոշումը անընդունելի և չարդարացված է, այդ թվում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ Վրաստանն արել է Ուկրաինայի համար վերջին օրերին»,- ասել է Կոբախիձեն։

4502