Բրիտանական խորհրդարանի խոսնակ Լինդսի Հոյլի գլխավորած 10 հոգանոց պատվիրակության այցը վերջին պահին չեղարկվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշման պատճառով։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ըստ պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիի հետ զրույցի ժամանակ փորձել է Նյու Դելիին համոզել ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության նկատմամբ։

«Հնդկաստանը պատժամիջոցներ չի կիրառել և նույնիսկ չի դատապարտել Ռուսաստանին՝ ռազմական տեխնիկայի իր ամենամեծ մատակարարին»,- գրում է թերթը։

Ի սկզբանե պատվիրակությունը Զատիկին պետք է մեկներ Հնդկաստան՝ քննարկելու ավելի բարենպաստ առեւտրային համաձայնագիր, սակայն բանակցությունների թեման փոխվեց Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Բացի այդ, հրատարակությունը նշել է Մեծ Բրիտանիայի անհանգստությունը Հնդկաստանի կենտրոնական բանկի՝ Մոսկվայի հետ առևտրային համաձայնագրի բանակցությունների առնչությամբ՝ ապրանքների դիմաց ռուփիով և ռուբլով վճարելու վերաբերյալ:

954