Երկու խոշոր՝ մեկնարկ մեկ օրում։ Երևանի ոսկերչական ֆաբրիկան և «Երևան տոնավաճառ»-ի նոր մասնաշենքն արդեն գործում են։ 

Մարտի 25-ին տեղի ունեցավ Երևանի ոսկերչական ֆաբրիկայի և «Երևան տոնավաճառ»-ի նոր մասնաշենքի բացումը, որին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բացման հանդիսավոր արարողության կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Սիլ Կապիտալի» խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը։ Այնուհետև հյուրերի հետ միասին շրջայց կատարեցին արտադրամասով՝ ծանոթացան տեխնոլոգիաներին և գործընթացին։ 

2182