«Media Systems» գովազդային գործակալությունը Արաբական միացյալ էմիրություններից լավագույնի կոչումով է վերադարձել Հայաստան: Գովազդային գործակալությունը հաղթող է ճանաչվել համաշխարհային մակարդակի մրցույթում' հնարավորություն ունենալով նաև մասնակցել եռօրյա համաժողովների:

«Media Systems» -ի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Յանա Յանիկյանն ու գործակալության հեռուստատեսային գովազդի բաժնի ղեկավար Բելլա Կարապետյանը հիմա արդեն հետհայացք գցելով' խոստովանում են' մրցանակին հասնելը հեշտերից չի եղել:  

706