Խոշոր վթար՝ Ազատության պողոտայում․ բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata ավտոմեքենաները

Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 22։30-ի սահմաններում Լամբադա կամրջից դեպի Ազատության պողոտայի սկզբնամասում բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։ Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
13 Մայիս, 2022 19:10
881
Կոմիտասի պողոտայում հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նա տեղափոխվել է ԲԿ
17 Սեպտեմբեր, 2025 14:23
Տեսչական մարմնի միջամտությամբ Արշակունյաց պողոտայում ապօրինի մետաղական կոնստրուկցիաներով ցանկապատն ապամոնտաժվել է
05 Սեպտեմբեր, 2025 16:03
Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 41 երթուղային ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա տուժած
30 Օգոստոս, 2025 21:17