Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լիպարիտյանը հայտարարել է, որ ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման գործում և մտադիր է ընդլայնել գործունեությունը տարածաշրջանի այլ երկրներում՝ որպես հենակետ օգտագործելով Հայաստանը։

Նրա խոսքով՝ NVIDIA-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ Ղազախստան կատարած վերջին այցը ևս մեկ քայլ էր այդ ուղղությամբ։

Լիպարիտյանը տեղեկացրել է, որ NVIDIA-ն ԱՊՀ տարածաշրջանի համար ստեղծել է մշակողների հետ աշխատանքի մենեջերի (Developer Relations Manager) հաստիք, որի աշխատավայրը լինելու է Հայաստանում։ Այս պաշտոնը զբաղեցնող մասնագետը համագործակցելու է մշակողների, ձեռնարկատերերի և տեխնոլոգիական թիմերի հետ՝ աջակցելով նրանց նոր լուծումների մշակման և ներդրման գործում։

«Հայաստանն ունի տաղանդավոր մասնագետներ, որոնք կարող են առաջատար դեր խաղալ այս աճի գործընթացում», — նշել է Լիպարիտյանը։

76