Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կայացած «Կապիտալի մոբիլիզացում հանուն բնության․ կանաչ և կենսաբազմազանությանն առնչվող պարտատոմսերը Հայաստանում» քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և կայուն զարգացման համար ներդրումներ ներգրավելու հնարավորություններին։

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը։

Մասնակիցները քննարկել են կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառումը, ներդրումային ծրագրերի ձևավորումը, կենսաբազմազանության արդյունքների գնահատման չափորոշիչներն ու դրանց վերահսկման մեխանիզմները։

Կարևորվել է պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների և միջազգային գործընկերների համագործակցությունը՝ բնապահպանական առաջնահերթությունները ներդրումային ծրագրերի վերածելու նպատակով։

Քննարկումը համահունչ է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի նպատակներին և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ֆինանսավորման առաջնահերթություններին։

121