Եվրոպական երկրների հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը մեղավոր է ցորենի դեֆիցիտի և պարենային ճգնաժամի համար, միայն քաղաքական սադրանք են։ Այս մասին գրում են չինական պարբերականները։

«Ըստ էության՝ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը «ցորենի պատերազմ» է սկսել, կարելի է հասկանալ որպես Արեւմուտքի համար նոր պատրվակ Մոսկվայի դեմ պատժամիջոցների հետագա սահմանման համար, եւ այն զգալի չափով ունի միայն քաղաքական նշանակություն»,- նշել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գյուղական շրջանների զարգացման ինստիտուտի գիտաշխատող Հու Բինչուանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայից ցորենի համաշխարհային շուկայում բացակայությունն արագ համահարթեցվում է այլ երկրներից մատակարարումների հաշվին: Օրինակ, 2022-2023 թվականներին Կանադայից հացահատիկի արտահանումը կարող է աճել 8,5 մլն տոննայով, իսկ Եվրամիությունից՝ 5 մլն տոննայով։

Նա հավելել է, որ ցորենի գների ներկայիս աճը կապված է ցանկացողների միջեւ ոչ ճիշտ բաշխման հետ, սակայն շուկայում իրավիճակը գնալով կայունանում է՝ չնայած սադրանքներին։ Դրա համար էլ շուտով նոր հավասարակշռություն կձևավորվի գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի միջև։

737