Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը առաջին մենամարտում հաղթանակ տոնեց լեհ բռնցքամարտիկի նկատմամբ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի համար կարևորը հաղթանակն էր։ 

«Բոլորին շնորհավորում եմ։ Չպետք է մտածել առաջին մենամարտը ծանր է թե ոչ։ Առաջին մենամարտը կարող է լինել նաև վերջին մենամարտը։ Կարևորը հաղթանակն էր»,-լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Աղամալյանը։ 

Վախթանգ Հարությունյանը դուրս եկավ 1\8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:

Մայիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի Եբրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի բռնցքամարտիկներ։ Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ից։ Կիսաեզրափակիչի մենամարտերը կսկսվեն մայիսի 27-ին, իսկ եզրափակիչ փուլի մենամարտերը՝ 30-ին։ Երևանում առաջնության օրերին գործում են երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում է՝ Կարապի լճի հարևանությամբ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Մրցումային առաջին օրը կայացավ 12 մենամարտ։ Իրենց ուժերը չափեցին 19 երկրի՝  60, 75, և 80 կգ քաշային մարզիկները։ 

1155