Medianews-ը գրում է.

Մեզ հասած լուրերի համաձայն, ընդդիմադիր «դիմադրություն» շարժման անդամների մեջ առաջացել են լրջագույն տարաձայնություններ, որոնք կապված են ակցիաների սակավամարդության և շարժման նկատմամբ ազգաբնակչության շրջանում հավատի բացակայության հետ: Արդեն մի քանի օր է, ինչ ընդդիմադիրների շարքերում սկսվել են մեղավորների փնտրտուքներն ու ներկայումս ամեն մարդ փորձ է անում իր մեղքը բարդել ուրիշների վրա:

Հետաքրքրական դեպք տեղի է ունեցել օրերս, երբ ժողովներից մեկի ժամանակ Արթուր Վանեցյանը բաց տեքստով և բավականին կոշտ հայտարարել է, որ մարդկանց իրենց շարժմանը չմիանալու միակ մեղավորը և պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ նրա անձի հետ կապված մարդիկ ունեն հիմնավոր վախեր ու վերապահումներ, և ուլտիմատիվ կերպով շարժման ղեկավարներից պահանջել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ուղիղ տեքստով հայտարարի, որ իշխանափոխության դեպքում նա չի պատրաստվում ստանձնել որևէ պաշտոն և չի խառնվելու երկրի կառավարմանը: Բանը հասել է նրան, որ Վանեցյանը իր պահանջի չկատարման դեպքում սպառնացել է դուրս գալ շարժումից և ամեն ինչ անել, որ այն ձախողվի ու պառակտվի:

Դե ինչ, սիրելի ընթերցողներ, մենք ականատեսն ենք «դիմադրության» ապաակտիվացմանը և պառակտմանը, իսկ թե նրանք ում կնշանակեն ֆիասկոյի մեղավոր և պատասխանատու՝ իրենց գործն է:

Հ.Գ. Ընդդիմադիրների կատարյալ ձախողումը մի կողմ դնելով՝ պարզ է նաև, որ Վանեցյան Արթուրը ունի ներքին մեծ վախ Քոչարյանի նկատմամբ, քանի որ եթե նա գա իշխանության, անպայման հաշիվ է պահանջելու Վանեցյանից իր հասցեին նախկինում ֆինանսական չարաշահումների և այլ հանցագործությունների վերաբերյալ արված հայտարարությունների համար:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ անցնելով այս հղմամբ

9521