Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն այս տարվա մայիսի 1-ից մինչև հունիսի 14-ը զբաղեցրել էր Ֆրանսիայի հրապարակը՝ գրեթե ամեն երեկո անցկացնելով հանրահավաքներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ողջ այդ ընթացքում պարբերաբար իրականացրել է հանրահավաքների մասնակիցների քանակի հաշվարկ՝ աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով:

«Դիմադրություն» շարժման ամենամեծ հանրահավաքը, ըստ այդմ, տեղի է ունեցել հենց առաջին օրը՝ մայիսի մեկին, իսկ հետագայում հավաքների մասնակիցների թիվը առավելապես տատանվել է 2000-4000-ի սահմաններում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումի» նկարահանած հավաքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունն առկա է uic.am կայքում:

1177