Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն  ընթացող Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրից հետո Հայաստանի 14 մասնակից առաջատարների խմբում է: 2-ական միավորով դեռևս անպարտելի են նաև ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող 2 ռուս շախմատիստ և Հնդկաստանի մեկ ներկայացուցիչ:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

306