Այսօր՝ հունիսի 14-ին, Ստեփանակերտի համար  1, 2, 5, 6, 7 և 8 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում անց է կացվել  «Հայոց լեզու» առարկայից միասնական քննություն։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ քննությանը 390 դիմորդից մասնակցել է 386-ը։

 

«Չորս դիմորդ չի ներկայացել  քննությանը։ Պատճառները մեզ հայտնի չեն։  Քննությունը՝  180 րոպե տևողությամբ,  անց է կացվել ըստ սահմանված կարգի։ Բողոքներ, խախտումներ կամ դժգոհություններ չեն արձանագրվել »,-ասել է Յու. Քարամյանը։

 

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ քննության արդյունքները հայտնի կլինեն 5 օր անց՝ հունիսի 19-ին:

 

«Դիմորդները քննությունից հետո հնարավորություն ունեցան պատճենահանելու ձևաթուղթը և ժամը 16:00-ի դրությամբ ԳԹԿ՝ atc.am կայքի միջոցով կկարողանան ստուգել  պատասխանները»,- տեղեկացրել է Յու.Քարամյանը։

1527