Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը տեսանելի ապագայում դժվար թե հնարավոր լինի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի վերջին հանդիպումը եղել է մեկ տարի առաջ Ժնևում։
«Քիչ հավանական է, որ առաջնորդների գագաթնաժողովը ներկա պահին հնարավոր լինի: Եվ դժվար թե դա հնարավոր լինի տեսանելի ապագայում: Թեև արդարության համար պետք է ընդունել, որ միջազգային գործերը մի երևույթ են, որտեղ երբեմն սկսում է գերիշխել պրագմատիկ մոտեցումը: Եվ հետո միտումները բավականին արագ փոխվում են»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ ամեն ինչ կախված կլինի իրավիճակի զարգացումից։ «Մենք կտեսնենք, թե ինչպես դա կզարգանա: Բայց հիմա և տեսանելի ապագայում, որը հասանելի է մեզ, չարժե խոսել գագաթնաժողովի մասին»,- ասել է նա։

Պեսկովը նաև հավելել է, որ չնայած Ժնևի գագաթնաժողովից ունեցած հույսերին, Միացյալ Նահանգները չլսեց Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները, ինչն էլ դարձավ հատուկ գործողության անխուսափելիության խթան։

922