Նատալյա Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամանքները:

Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։ Ես սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ, իսկ այսօր շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ»,- գրել է նա։

Ավելի վաղ Տիգրան Արզաքանցյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել էր, որ Նատալյա Ռոտենբերգը մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում՝ «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։

3188