Հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը, որը կարևորագույն բարեփոխումներից մեկն է: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրեց որ վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս համարվում են անկանխիկ գործառնություն: «Անկանխիկ և կանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողի կողմից պետք է նույնը լինի»,- ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց նաև, որ հուլիսի մեկից անշարժ գույքի և ավտոմեքենաների առք ու վաճառքը հնարավոր չի լինելու կանխիկ եղանակով իրականացնել, և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց նախատեսվող տուգանքները՝ օրենսդրությունը չպահելու դեպքում:

Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց այս բարեփոխումը: «Սա տնտեսական, քաղաքակրթական, հակակոռուպցիոն շատ էական նշանակություն  ունի և ստվերի կրճատման առումով շատ մեծ նշանակություն ունի»,- ասաց նա և հիշեցրեցոր զուգահեռ մտնում է  ուժի մեջ կենսաթոշակառուների, նպաստառուների կողմից անկանխիկ գործարքների տասը տոկոսի չափով հետվճար կատարելու կարգավորումը։

 

695