Ղարաբաղյան կարգավորման համար գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրեց իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սակայն եվրոպացիները գիտակցում են, որ մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման համար հիմք են ծառայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք հայտարարությունները։ Այս մասին ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած երեք հայտարարություններն այժմ բոլորի կողմից ընդունվել են որպես մնացած բոլոր հարցերը վերջնականապես փակելու հիմք: «Մենք ելնում ենք դրանից: Ինչպես հասկանում եմ, այս իրողությունը ընդունում են նաև մեր եվրոպացի հարևաները, որոնք ամեն կերպ փորձում են Եվրամիության ջանքեր գործադրել մնացած խնդիրների լուծման գործում»,- ընդգծել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Լավրովի խոսքով, եվրոպացի գործընկերները գիտակցում են, որ խնդիրները շարադրված են համապատասխան երեք փաստաթղթերում և «ոչ մի կերպ կապված չեն ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ոչ էլ այն զարգացումների հետ, որոնք եղել են այս խմբի ներսում, բացառությամբ վերջնական նպատակի»:

708