Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան. հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կայցելի Թեհրան։ Նա բանակցություններ կանցկացնի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ»,- ասել է նա։
Ըստ Զախարովայի՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է մանրամասն քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Զախարովայի փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն նաև Ռուսաստանի ձեռնարկած քայլերը՝ լարվածության թուլացման ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ՝ Մերձավոր և Միջին Արևելքի՝ Ռուսաստանի համար բարեկամական պետությունները ներքաշվել են ստեղծված լարվածության մեջ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով։