Գեղադիր գյուղում այրվել է տուն

Հուլիսի 8-ին, ժամը 18:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ) և երկրորդ հարկը (մոտ 110 քմ)՝ գույքով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գեղադիրի վարչական տարածքից 1 ջրատար, Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 4 կամավոր և 4 բնակիչ:
09 Հուլիս, 2022 20:17
884
Հրդեհ Գեղադիր գյուղում․ տուժածներ չկան
14 Մայիս, 2023 14:38
Հրդեհ՝ Գեղադիր գյուղում
29 Հունիս, 2022 22:24
Հրդեհ Լուսագյուղ գյուղում
10 Մայիս, 2025 21:20
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
10 Մայիս, 2025 16:41
Հրդեհ Հողմիկ գյուղում․ այրվել է խոտի դեզ
09 Մայիս, 2025 21:53