Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ հինգ տարի առաջ իրեն փորձել են թունավորել մկնդեղով և սնդիկով։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, 24TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

«Սա հետագայում պարզվեց թեստերի միջոցով։ Սա տեղի է ունեցել 4-5 տարի առաջ», - ասել է Ֆիդանը, բայց հրաժարվել պարզաբանել, թե ում է համարում մահափորձի մեղավոր։

«Թշնամիներ կան ոչ միայն երկրի ներսում, թշնամիներ կան ամենուրեք», - նշել է քաղաքական գործիչը։

432