Հարավային Իսպանիայում Սան Ֆերնանդոյում (Կադիզ) առողջապահական մարմինները հայտնաբերել են կապիկի ծաղկի բռնկման առնվազն 12 դեպք,- հայտնում է Իսպանիայի Europa Press լրատվական գործակալություն ։ Վարակի աղբյուրը եղել է դաջվածքի, միկրոպիգմենտացիայի և մարմնի պիրսինգի մասնագիտացված սրահը: Հաստատությունը ստուգվել է և, որպես կանխարգելիչ միջոց, փակվել։

Իշխանությունները սկսել են համաճարակաբանական հետաքննություն և այն մարդկանց ակտիվ որոնումներ, ովքեր շփվել են հիվանդների հետ։ Սան Ֆերնանդոյում (Կադիս) դաջվածքի սրահի հետ կապված կապկի ծաղկի 12 դեպք է արձանագրվել:

Համաձայն նախարարության ուրբաթ օրը հրապարակված վերջին հասանելի տվյալների` Անդալուսիայում գրանցվել է կապկի ծաղկի 273 ակտիվ դեպք, ևս 58-ը հետաքննվում է։

1739