Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 Մայիսի 26-ին` ժամը 19։30, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում են «Note Italiane Al Cinema» (իտալական երաժշտությունը ֆիլմերում) համերգային ծրագիրը։ Համերգի ընթացքում կներկայացվեն սաունդթրեքներ հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են՝ The Godfather, Romeo and Juliet, The Wolf of Wall street, The Talented Mr. Ripley, The taming of the Scoundrel, Once upon a time in America, Cinema Paradiso, La vita è bella, Once upon a time in West, The Mission և այլ։

Կհնչեն նաև հայտնի ստեղծագործություններ՝ գրված իտալացի ճանաչված կոմպոզիտորների և երգահանների կողմից, ինչպիսիք են՝ Ennio Morricone-ն, Nino Rota-ն, Giacomo Puccini-ն, Renato Carosone-ն, Tomaso Albinoni-ն, Domenico Modugno-ն, Umberto Tozzi-ն, Nicola Piovani-ն, Jimmy Fontana-ն, Ricki e Poveri-ն և այլն։ Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ընդլայնված կազմով) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։

Մենակատարներ՝  Տիգրան Մելքոնյան / տենոր, Սոֆիա Թումանյան / մեցցո սոպրանո, Արման Վարդանյան / բարիտոն, Ալբերտ Նավասարդյան / սաքսոֆոն, Աստղիկ Վարդանյան / ջութակ, Նունե Արզումանյան / դաշնամուր, Վարդան Գաբոյան / էլեկտրակիթառ, Վահագն Վարդանյան / մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրադաշնամուր։ Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Ալֆրեդո Ստիլոն։

146