ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից. Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նա մասնավորապես գրել է.
«Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ բանտարկյալներին: ԱՄՆ-ը պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին»։
Good to see @SecBlinken engaging in the South Caucasus and calling for the immediate release of Armenian detainees being illegally held by Azerbaijan. The U.S. should push for the removal of Azeri troops from border areas, which will help the peace process. https://t.co/FTdBen1N8g
— Rep. Frank Pallone (@FrankPallone) July 26, 2022
26 Հուլիս, 2022 16:07
1296