Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է , որ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հրաչյա Ասատրյանի և Հակոբ Հակոբկոխյանի գլխավորությամբ։ 

Տեղում  Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։

2304