Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում, հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մի քանի մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» աստիճան: Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ և հաջողվել է նրանց այն առնել իրենց հսկողության տակ: Հրդեհաշիջման  աշխատանքները շարունակվում են: 

1938