Անկարայի կողմից ռուսական գազը ռուբլով գնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը։

«Այո, առաջնորդները սկզբունքային համաձայնության են եկել։ Այժմ մենք քննարկում ենք տարանցման որոշ մասի թուրքական լիրայով վճարման հնարավորությունը»,- լրագրողներին ասել է Դենմեզը։

Նա հավելել է, որ առաջիկա օրերին կհաստատվեն առաքման գրաֆիկը և գնման գները։

Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ռուսական գազի համար մասնակի վճարել ռուբլով։

977