Արագ փչացող ապրանքների մասով խնդիր չկա, քանի որ դրանք, ըստ էության,  անցնում են առանց հերթի: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Լարսի խնդրին:  Նա հայտնեց, որ ընդհանուր բեռնափոխադրուներն աճել են:

 «Մյուս ապրանքների մասով խնդիր ունենք: Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը»,-ասաց նա:

Նախարարը, անդրադառնալով լաստանավային հաղորդակցությանը, նշեց, որ ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսեր աշխատել: Նա նշել էր, որ մնացել է ստանալ Փոթիի նավահանգստի օպերատոր հոլանդական ընկերության թույլտվությունը: «Սպասենք մի քանի օր և վստահ եմ, որ արդյունքը կլինի: Դա հեշտ հարց չէ, հատկապես որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհքաղաքական փոփոխություններով»,-ասաց նա:

 

1039