Բաթումի նավահանգստում բեռնատար գնացքը դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել բետոնե ցանկապատին, հաղորդում է aliq.ge-ն:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասվել է 4 ավտոմեքենա:

Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները։

Միջադեպի հետ կապված լրացուցիչ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

847